Monthly Archives: Օգոստոս 2020

Թուրքիան Սոմալիին 12 միավոր «Քիրփի» զրահամեքենա է մատակարարել

Օգոստոս 31, 2020 15:59 | RAZM.INFO -

Օգոստոսի 31-ին Սոմալիի և Թուրքիայի միջև ռազմա-ֆինանսական համագործակցության շրջանակներում Սոմալիի զինված ուժերին է մատակարարվել թուրքական արտադրության հակաականային պաշտպանությամբ 12 միավոր «Քիրփի» (Kirpi) զրահամեքենա։ Սոմալիի բանակի համար արտադրված զրահամեքենաները մայրաքաղաք Մոգադիշոյի նավահանգստում հանձնվել են ԶՈւ պաշտոնյաներին։

Continue reading

Ադրբեջանում օտարերկրյա զինված կազմակերպությանն անդամակցելու համար կասկածվողի են ձերբակալել

Վալիև ֆալիղ Ղալիբ օղլուն (Vəliyev Faliq Qalib oğlu) Օգոստոս 31, 2020 11:26 | RAZM.INFO -

Օգոստոսի 27-ին Ռուսաստանում ձերբակալվել և Ադրբեջան է արտահանձնվել Ադրբեջանի քաղաքացի Վալիև ֆալիղ Ղալիբ օղլուն (Vəliyev Faliq Qalib oğlu), որն անցել է ահաբեկչության կազմակերպման դասընթացներ, ներգրավվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների դիվերսիոն և հետախուզական վարժանքներին, անդամակցել է արտերկրյա զինված կազմակերպությունների։

Continue reading

Հնդկաստանը չի մասնակցի «Կովկաս-2020» զորավարժությանը

Հնդկաստանի ԶՈւ զինծառայողները ռազմական շքերթի ժամանակ Օգոստոս 31, 2020 10:57 | RAZM.INFO -

Ռուսաստանում սեպտեմբերին կայանալիք «Կովկաս-2020» հրամանատարաշտաբային զորավարժությանը Հնդկաստանը չի մասնակցի։ Նշվում է, որ զորավարժությանը չմասնակցելու պատճառը կորոնավիրուսային համաճարակն է։

Continue reading

Ուկրաինայի և Թուրքիայի միջև ռազմարդյունաբերության ոլորտի հուշագիր է ստորագրվել

Ուկրաինայի փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին և Թուրքիայի ՊԱԳՎ պետ Իսմաիլ Դեմիրը Օգոստոս 28, 2020 15:41 | RAZM.INFO -

Օգոստոսի 26-ից Ուկրաինայի փոխվարչապետ ― արդյունաբերության ռազմավարական ոլորտների հարցերով նախարար Օլեգ Ուրուսկիի գլխավորությամբ ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Թուրքիա։ Ուրուսկիի և Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմաիլ Դեմիրի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Continue reading

«Բանակ-2020» ֆորումը Էրեբունի օդանավակայանում․ ֆոտոռեպորտաժ

ՄիԳ-29 կործանիչների ցուցադրական թռիչք Օգոստոս 28, 2020 15:27 | RAZM.INFO -

Օգոստոսի 28-ին «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ տեղակայված են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ավիացիոն ուժերը, անցկացվեց «Բանակ-2020» ռազմատեխնիկական ցուցահանդեսը։

Continue reading

Թուրքիան Լիբիայում ռազմաբազա չի կառուցում. Թուրքիայի ՊՆ

Լիբիայում Թուրքիայի դեմ ավիահարվածներ են նախապատրաստվում. Bloomberg Օգոստոս 28, 2020 13:44 | RAZM.INFO -

Թուրքիան Լիբիայում ռազմաբազաներ չի կառուցում, դրանք զորավարժարաններ են։ Թուրք մասնագետները վերապատրաստում են լիբիացի մասնագետներին նոր զորավարժարաններ կառուցելու համար։

Continue reading

Թուրքիան հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կողմ է՝ Ադրբեջանի կողմից. Թուրքիայի ՊՆ

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Հուլուսի Աքարը Օգոստոս 27, 2020 14:20 | RAZM.INFO -

«Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ, երկու պետություն են, այդ պատճառով էլ մենք, իհարկե, այստեղ [Հայաստան֊Ադրբեջան հակամարտության մեջ ― Razm.info] կողմ ենք համարվում։ Մենք իրավունքի, օրենքի, եղբայրության կողմ ենք»։

Continue reading

Նախիջևանում ընթանում են թուրք-ադրբեջանական շտաբային մարզումներ

Թուրք-ադրբեջանական համատեղ շտաբային մարզումներ Նախիջևանում Օգոստոս 27, 2020 14:12 | RAZM.INFO -

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություննների շրջանակներում Նախիջևանի առանձին համազորային բանակի ուսումնական կենտրոնում անցկացվում են երկու երկրների ԶՈւ ցածր օղակի ստորաբաժանումների հրամանատարների համատեղ շտաբային մարզումներ:

Continue reading

Ամերիկյան ուժերը դուրս են եկել իրաքյան ևս մեկ բազայից

Մանբիջում ԱՄՆ բազայից. մայիս 2018 թ. Օգոստոս 26, 2020 18:29 | RAZM.INFO -

ԱՄՆ ղեկավարությամբ կոալիցիոն ուժերը դուրս են եկել Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 20 կմ հյուսիս տեղակայված Թաջի ռազմաբազայից և այն հանձնել Իրաքի անվտանգության ուժերին։

Continue reading

Ռուսաստանը պատրաստ է ուղղաթիռների մասեր արտադրել Թուրքիայի հետ. «Вертолёты России»

Ռուսաստանյան արտադրության Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռ Օգոստոս 26, 2020 18:22 | RAZM.INFO -

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ համագործակցել ուղղաթիռների պահեստամասերի արտադրության հարցում։ Նախկինում Ռուսաստանը Թուրքիային վաճառել է Կա֊32 երեք միավոր հակահրդեյաին ուղղաթիռներ, որոնք շահագործվում են։

Continue reading