Ադրբեջանում օտարերկրյա զինված կազմակերպությանն անդամակցելու համար կասկածվողի են ձերբակալել

Օգոստոսի 27-ին Ռուսաստանում ձերբակալվել և Ադրբեջան է արտահանձնվել Ադրբեջանի քաղաքացի Վալիև ֆալիղ Ղալիբ օղլուն (Vəliyev Faliq Qalib oğlu), որն անցել է ահաբեկչության կազմակերպման դասընթացներ, ներգրավվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների դիվերսիոն և հետախուզական վարժանքներին, անդամակցել է արտերկրյա զինված կազմակերպությունների։

Այս մասին օգոստոսի 31-ին հայտնել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը, նշելով, որ Վալիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 6 հոդվածով։ Դրանց թվում են՝ «անդամակցությունը հանցավոր կազմակերպությանը», «ահաբեկչության նպատակով Ադրբեջանի տարածքից դուրս վարժանքներ անցնելը», «Ադրբեջանից դուրս օրենքով չնախատեսված զինված կազմակերպությունների գործունեությանը մասնակցությունը»։ Հստակ չի նշվում, թե Վալիևը որ երկրի հատուկ ծառայությունների հետ է համագործակցել։

Վալիև ֆալիղ Ղալիբ օղլուն (Vəliyev Faliq Qalib oğlu)
Վալիև ֆալիղ Ղալիբ օղլուն (Vəliyev Faliq Qalib oğlu)

Հիշեցնենք, որ 2017-ի մայիսի 7-ին Ադրբեջանի ուժային կառույցները հաղորդագրություն էին տարածել, որ Թարթառի շրջանում ձերբակալվել են մի խումբ զինվորական և քաղաքացիական անձինք՝ «Հայաստանի հետախուզության հետ համագործակցության» մեղադրանքով։ Բաց աղբյուրների ուսումնասիրությունից Ռազմինֆոյին հայտնի դարձավ այդ գործով ընդհանուր 10 անձանց մասին, որոնցից 9-ը (1-ի անունը անհայտ է) սպանվել էին, ևս մեկի ճակատագիրը անհայտ է (12, 3)։ Մինչ այսօր էլ հասկանալի չէ, թե որքանով էր այդ ձերբակալվածներին առաջադրվածը լուրջ մեղադրանք, ինչքանով՝ ապրիլյան պատերազմի համար Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց տապալումների քավության նոխազ գտնելու փորձ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *