Թուրքիան Սոմալիին 12 միավոր «Քիրփի» զրահամեքենա է մատակարարել

Օգոստոսի 31-ին Սոմալիի և Թուրքիայի միջև ռազմա-ֆինանսական համագործակցության շրջանակներում Սոմալիի զինված ուժերին է մատակարարվել թուրքական արտադրության հակաականային պաշտպանությամբ 12 միավոր «Քիրփի» (Kirpi) զրահամեքենա։ Սոմալիի բանակի համար արտադրված զրահամեքենաները մայրաքաղաք Մոգադիշոյի նավահանգստում հանձնվել են ԶՈւ պաշտոնյաներին։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

4×4 անվային ընթացամասով բարձրացված հակաականային պաշտպանությամբ «Քիրփի» զրահամեքենաները արտադրում է թուրքական BMC ընկերությունը: Այս զրահամեքենան կարող է տեղափոխել 10-13 զինծառայող, շարժիչի հզորությունը՝ 375 ձիաուժ է:

Նշենք, որ դեռևս 2012 թ. Թուրքիայի և Սոմալիի միջև ստորագրվել է ռազմական կրթության և համագործակցության համաձայանգիր, որի շրջանակներում 2017 թ. օգոստոսի 22-ին Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշո է ուղարկվել Թուրքիայի զինված ուժերի զորախումբ՝ մարզելու աֆրիկյան պետության զինված ուժերի զինծառայողներին: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *