Թուրքիայի ԶՈւ զորախումբը ուղարկվել է Սոմալի

Օգոստոսի 22-ին Թուրքիայի զինված ուժերի զորախումբը ուղարկվել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշո: Թուրք զինծառայողները մարզելու են աֆրիկյան պետության զինված ուժերի զինծառայողներին: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:

Թուրքիայի ԶՈւ զորախումբը ուղարկվել է Սոմալի

Թուրքիայի ԶՈւ զորախումբը ուղարկվել է Սոմալի

Թուրքիայի ԶՈւ զինծառայողները աջակցելու են Սոմալիի զինված ուժերին զինծառայողների մարզումների և վարժանքների անցկացման, ռազմական ենթակառուցվածնքների և թիքունքային ապահովման համակարգերի բարելավման հարցում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ այս տարվա սեպտեմբերին Թուրքիան Սոմալիում բացելու է այդ երկում տեղակայված խոշորագույն արտասահմանյան ռազմաբազան: Ռազմաբազայի կառուցումը մեկնարկել էր երկու տարի առաջ: Այն տեղակայաված է 4 քկմ տարածքում և հնարավորություն է տալիս միաժամանակ մարզել 1500 զինծառայողի:

Բազայի տարածքում կա 3 ռազմակայան, 1 դպրոց: Մարզումներին ներգրավվելու է Թուրքիայի ԶՈւ ավելի քան 200 զինծառայող:

Հիշեցնենք, որ Թուրքիան 2009-ից ՌԾՈւ ստորաբաժանում է տեղակայել Ադենի ծովածոցում՝ հենց Սոմալիի ծովահենների դեմ պայքարելու նպատակով: Ըստ այդ ծրագրի՝ Թուրքիայի զորամիավորումները Սոմալիում իրականացվող որևէ ցամաքային գործողության չեն մասնակցում։

Թուրքիայի ԶՈւ զորախումբը ուղարկվել է Սոմալի

Թուրքիայի ԶՈւ զորախումբը ուղարկվել է Սոմալի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *