Հնդկաստանը չի մասնակցի «Կովկաս-2020» զորավարժությանը

Ռուսաստանում սեպտեմբերին կայանալիք «Կովկաս-2020» հրամանատարաշտաբային զորավարժությանը Հնդկաստանը չի մասնակցի։ Նշվում է, որ զորավարժությանը չմասնակցելու պատճառը կորոնավիրուսային համաճարակն է։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հնդկաստանը «Կովկաս-2020»-ին ներկայանալու էր 200 հոգանոց անձնակազմով։ Երկիրն այժմ կորոնավիրուսով վարակվածների թվով 3-րդն է աշխարհում։

«Կովկաս-2020» զորավարժությանը մասնակցելու է 5 երկիր․ Ռուսաստանը, Բելառուսը, Մյանման, Իրանը, Պակիստանը։ Հիշեցնենք, որ այս զորավարժությանը պատրաստվելու համար հուլիսին ՌԴ ԶՈւ-ում հանկարծակի ստուգումներով զորավարժություն սկսվեց միաժամանակ 4 ռազմական շրջաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *