Daily Archives: Օգոստոս 12, 2020

Իլհամ Ալիևը վավերացրել է 2020թ. բյուջեի փոփոխությունների նախագիծը

Իլհամ Ալիևը փաստաթուղթ է ստորագրում Օգոստոս 12, 2020 20:54 | RAZM.INFO -

Օգոստոսի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է 2020թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այս փոփոխություններով ավելանալու են առողջապահական և սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը, փոխարենը նվազեցվում են այլ ոլորտների, այդ թվում՝ պաշտպանական ծախսերը։

Continue reading

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 2018 թ. թաքցրած կորուստ

Օգոստոս 12, 2020 20:28 | RAZM.INFO -

2018 թ. հունվարի 19-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1996 թ. ծնված Դաշդեմիրլի Սանան Վյուգար օղլուն (Daşdəmirli Sənan Vüqar oğlu)։ Ադրբեջանի թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներն այս կորստի մասին չեն հայտնել։

Continue reading

Թուրքիայի ԶՈւ բարձրաստիճան պատվիրակությունը մեկնում է Ադրբեջան

(Ձախից աջ) Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար Հասան Քյուչյուքաքյուզը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ցամաքային ուժերի հրամանատար Ումիթ Դյունդարը և ՌԾՈւ հրամանատար Ադնան Օզբալը Օգոստոս 12, 2020 14:42 | RAZM.INFO -

Օգոստոսի 12-ին Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը, տարբեր զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ այսօր մեկնելու են Ադրբեջան՝ հետևելու թուրք֊ադրբեջանական համատեղ զորավարժության առաջին փուլի վերջին դրվագին։

Continue reading

Իրաքը չեղարկել է Թուրքիայի ՊՆ այցը Բաղդադ

Հուլուսի Աքար Օգոստոս 12, 2020 12:17 | RAZM.INFO -

Օգոստոսի 12-ին նախատեսվում էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը Բաղդադ, սակայն իրաքյան կողմն այն պաշտոնապես չեղարկել է՝ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից երկու բարձրաստիճան սպայի սպանության պատճառով։

Continue reading