Daily Archives: Օգոստոս 7, 2020

Արցախում պարգևատրվել են հակառակորդի Orbiter-3 ԱԹՍ-ն խոցած զինծառայողները

Օգոստոս 7, 2020 21:12 | RAZM.INFO -

Օգոստոսի 7-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետական պագևներ է հանձնել ս. թ. հուլիսի 18-ին հակառակորդի Orbiter-3 տիպի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) խոցած զինծառայողներին։

Continue reading

Ադրբեջանը պնդում է՝ հուլիսին «Գրադ» չի կիրառել, բայց «Գրադ»-ի սպանված հրամանատար ունի

Հուլիսի 13-ին Թովուզի ուղղությամբ սպանված ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռեշադ Մահմուդովը Օգոստոս 7, 2020 17:42 | RAZM.INFO -

Հուլիսի 15-ին Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ մարտերի ժամանակ կիրառել է նաև «Գրադ» ՀԿՌՀ։ Օրեր անց Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց․ «եթե հայկական կողմն ունի որևէ ապացույց առ այն, որ «Գրադ» կամ «ՏՕՍ1-Ա» տեսակի համակարգեր է կիրառվել, թող ներկայացնի»։ Ռազմինֆոն պարզել է, որ հուլիսի 13-ին մարտերում սպանված ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռեշադ Մահմուդովն (Rəşad Mahmudov) առնվազն «Գրադ»-ի մարտկոցի հրամանատար է եղել։

Continue reading

ՀՀ ԶՈւ դեսանտագրոհային ստորաբաժանումների մարտավարական վարժանքներ

Վարժանքներին ներգրավված Մի-24 ուղղաթիռներ Օգոստոս 7, 2020 17:23 | RAZM.INFO -

Օգոստոսի 7-ին Հայաստանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամիավորումներից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն դեսանտագրոհային ուժերի, ռազմական ավիացիայի, հրետանային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ:

Continue reading

ԱԻՆ. Հայաստանից Բեյրութ փրկարարներ չեն մեկնել

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է եղել Օգոստոս 7, 2020 13:20 | RAZM.INFO -

Ռուսաստանի «Առաջին Ալիքի» օգոստոսի 6-ի երեկոյան լուրերի թողարկման մեջ Բեյրութից իրենց թղթակիցը նշել էր, որ փրկարարներ են եկել նաև Հայաստանից: «Ռազմինֆոյի» հետ զրույցում այդ տեղեկությունը հերքեց ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը:

Continue reading