ՀՀ ՊՆ-ն ֆոտոապացույցներով ֆիքսել է հակառակորդի դիակի դուրսբերման 10 դեպք․ տեղեկատվական հարթակի ճեպազրույցը՝ ամփոփ

Այս պահի դրությամբ ՀՀ ՊՆ-ն ֆոտոապացույցներով ֆիքսել հակառակորդի 10 դիակի դուրսբերման դեպք։ Օրվա ընթացքում ՀՀ ԶՈՒ-ն թույլ է տվել Ադրբեջանին նախօրեին մնացած դիակները դուրս հանել ՀՀ տարածքից, ընդ որում արդեն հրապարակված լուսանկարներում երևացող տարածքը միակը չէ, որտեղ կան ադրբեջանցիների դիակներ։

Այս մասին տեղեկատվական հարթակի ճեպազրույցում հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը մանրամասնեց, որ կեսօրից հետո Բերդի տարածաշրջանում Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, որոնց հարվածներից հետո օգնության հասած ԱԻՆ-ի ավտոմեքենային են հարվածել։ ԱԻՆ-ի աշխատակիցները չեն տուժել դեպքից։ Վիրավորների և զոհերի թիվը նույնն է մնում։


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ հակառակորդի հարվածներից վնասվելու 51 դեպք է գրանցվել, որից 41-ը շինություն, 4 ենթակառուցվածքային օբյեկտ, 4 տրանսպորտային միջոց, 2 ընտանի կենդանի։ 41 շինություններից 22-ը վնասվել է այսօր։ Ենթակառուցվածքային օբյեկտները՝ բացառությամբ 2 ջրագծերի, վերականգնվել են։ Վաղվանից սկսելու են վնասված շինությունների վերակառուցման աշխատանքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *