Հուլիսի 16-ին Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, բացի Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովից, հանդիպել է նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուսթաֆաևի հետ:
Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ՊՆ կայքէջից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի ԳՇ պետը, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները, պաշտպանության փոխնախարարը։

Հիշեցնենք, որ այսօր Հուլուսի Աքարի հետ Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը քննարկել է հուլիսի 12-ից Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշ-Թովուզ հատվածում սկսված մարտական գործողությունները։