Daily Archives: Հուլիս 20, 2020

Թուրքիայի ԶՈւ-ն հայտնել է երկու կորստի մասին

Հուլիս 20, 2020 22:39 | RAZM.INFO -

Հուլիսի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Հաքքարիի շրջանում գտնվող ռազմաօդային բազայի հրթիռակոծության հետևանքով 2 զինծառայողի կորստի մասին։

Continue reading

Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը կրկին հանդիպել է Թուրքիայի ՊՆ-ին

Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը կրկին հանդիպել է Թուրքիայի ՊՆ-ին Հուլիս 20, 2020 19:27 | RAZM.INFO -

Հուլիսի 20-ին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաևը կրկին հանդիպել են Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարին։ Հանդիպումը կրկին եղել է Թուրքիայում։

Continue reading

Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է իր տարածքով Հայաստան ականանետեր փոխադրելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Վրաստանի ԱԳՆ Հուլիս 20, 2020 19:20 | RAZM.INFO -

Հուլիսի 20-ին Վրաստանի արտգործնախարարությունը ապատեղեկատվություն և հանրությանը մոլորեցնելու փորձ է որակել ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող լուրն այն մասին, թե Սերբիայից Վրաստանի տարածքով Հայաստանին ականանետեր են մատակարարվել։ Ապատեղեկատվությունը տարածել էր ադրբեջանական «Հագգին» լրատվակայքը։

Continue reading

Եգիպտոսի խորհրդարանը քննարկում է Լիբիա զորք ուղարկելու հարցը

Հուլիս 20, 2020 16:52 | RAZM.INFO -

Հուլիսի 20-ին Եգիպտոսի խորհրդարանում քննարկվում է Լիբիա զորք ուղարկելու հարցը։ Եգիպտոսը նախատեսում է զորք ուղարկել հարևան երկիր այն դեպքում, եթե «Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարությանն» աջակցող թուրքամետ ուժերը շարժվեն դեպի լիբիական Սիրթ քաղաք»։

Continue reading

Իրանում մահապատժի են ենթարկել գեներալ Սոլեյմանիի մասին տեղեկություններ տված լրտեսին

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին Հուլիս 20, 2020 16:37 | RAZM.INFO -

Իրանում մահապատժի են ենթարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և իսրայելական հետախուզության համար Իրանի զինված ուժերի մասին տեղեկություններ տալու համար մեղադրվող Մահմուդ Մուսավի Մաժդին։

Continue reading

Թուրքական «Հըզըր» զրահամեքենաներն արտահանվել են Աֆրիկա

Հուլիս 20, 2020 14:50 | RAZM.INFO -

Թուրքական արտադրության «Հըզըր» զրահամեքենաների առաջին խմբաքանակն արտահանվել է աֆրիկյան երկրներից մեկը, որտեղից անցյալ տարի արտադրության պատվեր էր ստացվել։

Continue reading

Ադրբեջանի ՊՍԾ գնդապետը մահացել է ավտովթարից

ՊՍԾ զորամասերից մեկի շտաբի պետ գնդապետ Միրզաև Շահին Իբրահիմ օղլուն (Mirzəyev Şahin İbrahim oğlu) Հուլիս 20, 2020 11:47 | RAZM.INFO -

Հուլիսի 20-ին Ադրբեջանի Ղուբայի շրջանում Պետական սահմանապահ ծառայության ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայի վթարից մահացել է ՊՍԾ սահմանապահ ջոկատներից մեկի շտաբի պետ գնդապետ Միրզեև Շահին Իբրահիմ օղլուն (Mirzəyev Şahin İbrahim oğlu):

Continue reading