Հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել էր Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը, ապա հայտնվել Նախիջևանում, որտեղ գերեվարվել է:
ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին Նախիջևանի պետական հեռուստաալիքը հրապարակել էր ռեպորտաժ, որտեղ բեմադրել են մեր քաղաքացու հարցաքննությունը ու փորձել են ներկայացնել, թե իբր ՀՀ քաղաքացին սեփական կամքով է այնտեղ գնացել: