Daily Archives: Հուլիս 9, 2020

Ոչ մարտական պայմաններում ադրբեջանցի զինծառայող է մահացել

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Հուլիս 9, 2020 20:02 | RAZM.INFO -

Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող, 2000թ. ծնված Ֆարդի Նամիք օղլու Յարալիևի (Fərdi Namik oğlu Yarəliyev) դին հուլիսի 9-ին հանձնել են իր ընտանիքին և ասել, որ վերջինս ծառայության ժամանակ խեղդվել է գետում, սակայն ընտանիքն այս վարկածին չի հավատում, քանի որ զինծառայողի գլխի հետնամասը վնասված է եղել։

Continue reading

Թուրքիայում պայթյունից զինծառայողներ են մահացել

Հուլիս 9, 2020 18:29 | RAZM.INFO -

Հուլիսի 9-ին Թուրքիայի հյուսիսարևմտյան Սաքարյա նահանգում պայթուցիկ նյութերի պայթյունից մահացել է 3, վիրավորվել 11 Ժանդարմերիայի զինծառայող:

Continue reading

ՀԱՊԿ «Էշելոն-2020» զորավարժությունը կանցկացվի Ռուսաստանում

ՀՀ զինված ուժերը Ղազախստանում՝ ՀԱՊԿ հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2018» զորավարժությանը Հուլիս 9, 2020 17:13 | RAZM.INFO -

ՀԱՊԿ անդամ երկրների «Էշելոն-2020» զորավարժությունը նախատեսված է անցկացնել Ռուսաստանում՝ Աստրախանի «Կապուստին Յար» զորավարժարանում։ Զորավարժության հրամանատարը լինելու է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալը։

Continue reading

Սիրիան և Իրանը ստորագրել են ռազմական և անվտանգության համագործակցության պայմանագիր

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին և Սիրիայի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Ալի Այուբը Հուլիս 9, 2020 15:26 | RAZM.INFO -

Հուլիսի 9-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերի՝ Դամասկոս այցի շրջանակներում երկու երկրների միջև կնքվել է ռազմական և անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագիր:

Continue reading

Ռուսաստանը հնարավոր է հնդկական նավաշինարան գնի

Հնդկական RNEL նավաշինական ընկերություն Հուլիս 9, 2020 14:16 | RAZM.INFO -

Ռուսական Միացյալ նավաշինական ընկերությունը (ՄՆԸ) հնարավոր է գնի հնդկական մասնավոր Reliance Naval and Engineering (RNEL) նավաշինական ընկերությունը։ Ընկերությունները նախկինում տարբեր պատվերների շրջանակներում համագործակցել են իրար հետ։

Continue reading

Պաշտոնից ազատվել է Ադրբեջանի ՊՆ նյութատեխնիկական ապահովման վարչության պետը

գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամմադովը Հուլիս 9, 2020 13:40 | RAZM.INFO -

Հուլիսի 9-ին նախագահ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ – նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամմադովը:

Continue reading

Թուրքիայի ժանդարմերիայի ուղղաթիռ է վթարվել

Հուլիս 9, 2020 12:32 | RAZM.INFO -

Հուլիսի 8-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգում Ժանդարմերիայի հրամանատարությանը պատկանող Սիկորսկի UH-60 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ու վթարվել: Ուղղաթիռի անձնակազմը փրկվել է:

Continue reading

Թուրքիայի որոշ նահանգներում արգելվել են նորակոչիկների հրաժեշտի արարողությունները

Թուրքիայի ԶՈւ Հուլիս 9, 2020 11:51 | RAZM.INFO -

Թուրքիայի զինված ուժերում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով երկրի 9 նահանգում պաշտոնապես արգելվել են նորակոչիկներին հրաժեշտ տալու արարողությունները, բազմամարդ հավաքներն ու ավտոշարասյուները։ Զորակոչից առաջ զինվորներին կարող են ճանապարհել միայն «առաջին աստիճանի» բարեկամները։

Continue reading