Հուլիսի 8-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգում Ժանդարմերիայի հրամանատարությանը պատկանող Սիկորսկի UH-60 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ու վթարվել: Ուղղաթիռի անձնակազմը փրկվել է:
Այս մասին հայտնում է թուրքական TRT լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ուղղաթիռն ունեցել է տեխնիկական խնդիրներ ու այդ պատճառով ընկել նահանգի բարձրադիր գոտիներում տեղակայված անտառներից մեկը:
