Ոչ մարտական պայմաններում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող, 2000թ. ծնված Ֆարդի Նամիք օղլու Յարալիևի (Fərdi Namik oğlu Yarəliyev) դին հուլիսի 9-ին հանձնել են իր ընտանիքին և ասել, որ վերջինս ծառայության ժամանակ խեղդվել է գետում, սակայն ընտանիքն այս վարկածին չի հավատում, քանի որ զինծառայողի գլխի հետնամասը վնասված է եղել։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը՝ հղում անելով զինծառայողի հարազատներին և իր բնակավայր Գուբայի շրջանի Ուչգյուն գյուղի ՏԻՄ ներկայացուցչին։

Fərdi Yarəliyev
Ադրբեջանցի զինծառայող Ֆարդի Նամիք օղլու Յարալիևը (Fərdi Namik oğlu Yarəliyev)

Նշվում է, որ, հարազատներին հայտնած տվյալներով, Յարալիևը նախորդ օրը ծառայակցի հետ գնացել է գետ, որտեղ լողալ չիմանալու պատճառով խեղդվել է։ Ծառայակիցը փորձել է օգնել, սակայն չի կարողացել։ Այժմ մահվան առթիվ հարուցվել է քրգործ։

Լրատվակայքը հայտնում է նաև, որ Յարալիևը ծառայում էր Վրաստանին սահմանակից Զագաթալայի ՊՍԾ զորամասում, ծառայության ավարտին երեք ամիս էր մնացել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *