Ըստ «Ռազմինֆոյի» դիտարկումների՝ Ադրբեջանի ՊՆ տեղակալ, ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թահիրովին Թուրքիա պաշտոնական այցի ընթացքում ուղեկցում են Ադրբեջանի ԶՈւ հետախուզության վարչության պետը, ԶՈւ 4-րդ կորպուսի շտաբի պետը, և ամենայն հավանականությամբ, հրթիռահրետանային զորքերի հրամանատարը։
Նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի միջև համատեղ զորավարժությունների շտաբում ադրբեջանական կողմից ներգրավված է լինում հենց 4-րդ կորպուսի շտաբի պետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատարը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարին։ Կողմերը քննարկել են Հայաստան֊Ադրբեջան սահմանին հուլիսի 12-ից սկսած մարտական գործողությունները։