Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարին։

Այս մասին գրում է ադրբեջանական իշխանամետ Report լրատվակայքը։ Նշվում է, որ Աքարի հետ Թահիրովը քննարկել է հուլիսի 12-ից Հայաստան֊Ադրբեջան սահմանի Տավուշ֊Թովուզ հատվածում սկսված մարտական գործողությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *