Monthly Archives: Հունիս 2020

Ռուսաստանը կարագացնի զենքի մատակարարումը Հնդկաստանին

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Հունիս 26, 2020 15:42 | RAZM.INFO -

Հնարավոր է, որ Ս-400 ԶՀՀ-ների առաջին խմբաքանակը Ռուսաստանը Հնդկաստանին մատակարարի մինչև 2020 թվականի վերջ՝ արագացնելով Հնդկաստանի հետ կնքած պայմանագրի կատարումը։

Continue reading

Ուկրաինան հաստատել է ԶՈւ կարիքների համար Թուրքիայից 35 մլն դոլարի օգնության համաձայնագիրը

Ռ. Էրդողան և Վ. Զելենսկի Հունիս 26, 2020 13:10 | RAZM.INFO -

Հունիսի 25-ին Ուկրաինայի Կառավարությունը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմա-ֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիրը, որով նախատեսվում է երկրի զինված ուժերի կարիքների համար Թուրքիայից 205 մլն թուրքական լիրա (~35 մլն ԱՄՆ դոլար) օգնություն ստանալ:

Continue reading

Իրանի սպառազինություն են մտել տեղական առաջին «Քովսար» կործանիչները

Իրանական տեղական արտադրության Kowsar կործանիչ Հունիս 25, 2020 18:34 | RAZM.INFO -

Հունիսի 25-ին Իրանում տեղի է ունեցել տեղական արտադրության «Քովսար» կոծանիչների առաջին 3 միավորի սպառազինություն ընդունման արարողությունը, ինչին մասնակցել է նաև երկրի ԶՈւ ղեկավարությունը:

Continue reading

Իսրայելի ռազմարդյունաբերական արտահանումները 2019-ին

իսրայելական Heron ԱԹՍ Հունիս 25, 2020 17:01 | RAZM.INFO -

2019-ի ընթացքում իսրայելական ռազմարդյունաբերական ընկերությունները տարբեր երկրների հետ կնքել են ընդհանուր շուրջ 7.2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ արտահանման պայմանագիր: Սա շուրջ 300 մլն դոլարով պակաս է 2018թ. ցուցանիշից:

Continue reading

Թուրքիայի ցամաքային զորքերին է փոխանցվել 57-րդ T-129 ATAK ուղղաթիռը

Հունիս 25, 2020 16:44 | RAZM.INFO -

Հունիսի 25-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմաիլ Դեմիրը հայտնել է, որ երկրի Ցամաքային զորքերի հրամանատարությանն է հանձնվել 57-րդ T-129 ATAK հարվածային ուղղաթիռը։ Դեռևս մայիսին կայանալիք հանձնման արարողությունը հետաձգվել էր նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) ֆոնին տեղծված իրավիճակի պատճառով։

Continue reading

2020-ի հունվար-մայիսին 16 զինծառայող է վիրավորվել թշնամու կողմից

Հունիս 24, 2020 20:37 | RAZM.INFO -

2020 թվականի հունվարի 1–ից մայիսի 31–ը թշնամու գործողություններից վիրավորվել է հայկական զինուժի (ՀՀ ԶՈւ և ՊԲ) 16 զինծառայող։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել ՀՀ դատախազություն ուղարկված հարցումների պատասխաններից։

Continue reading

Ռուսաստանի ՀՌՇ հրամանատարին շնորհվել է բանակի գեներալի կոչում

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկով, լուսանկարը` «ՏԱՍՍ» լրատվական գործակալության Հունիս 24, 2020 20:04 | RAZM.INFO -

Հունիսի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակի գեներալի կոչում է շնորհել ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովին։ Ռազմական շրջանի հրամանատարներից առայժ միայն Դվորնիկովն ունի բանակի գեներալի կոչում։

Continue reading

Թուրքիա-Իրան սահմանին թուրք զինծառայող է սպանվել

Թուրքիա-Իրան սահմանին թուրք զինծառայող է սպանվել Հունիս 24, 2020 16:05 | RAZM.INFO -

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարավարևելյան՝ Թուրքիա֊Իրան սահմանակից Հաքքարի նահանգում իրանական կողմի կրակից սպանվել է մեկ զինծառայող, երկուսը՝ վիրավորվել։

Continue reading

Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում

Իսրայելական ավիահարվածներ Սիրիայում Հունիս 24, 2020 15:04 | RAZM.INFO -

Գիշերը Իսրայելի օդուժը ավիրահարվածներ է հասցրել Սիրիայի Համա նահանգի Սալամիյա և Շաբուրա բնակավայրերին մոտ գտնվող Սիրիայի ԶՈւ ռազամական օբյեկտների ուղղությամբ: Ըստ բաց աղբյուրների՝ թիրախավորվել է զինապահեստ:

Continue reading

Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա՝ զորահանդեսի

Հունիս 23, 2020 19:22 | RAZM.INFO -

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ պաշտոնակցի հրավերով մեկնել է Մոսկվա՝ «Հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի 75 ամյակին նվիրված զորահանդեսին ներկա լինելու:

Continue reading