Daily Archives: Հունիս 12, 2020

ՀՀ-ում ադրբեջանցի է բերման ենթարկվել

Հունիս 12, 2020 19:28 | RAZM.INFO -

Հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ադրբեջանցի մեկ անձ: Նրա մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ:

Continue reading

Իդլիբում 20 թուրք զինծառայող կորոնավիրուսով է վարակվել

Թուրք զինծառայողները Իդլիբում Հունիս 12, 2020 19:07 | RAZM.INFO -

Սիրիայի Աֆրին նահանգում 120 թուրք ոստիկանի, իսկ Իդլիբ նահանգում 20 թուրք զինծառայողի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս (COVID-19)։

Continue reading

2020-ին ԱՄՆ-ն Ուկրաինային 250 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի

Հունիս 12, 2020 17:37 | RAZM.INFO -

Հունիսի 11-ին ԱՄՆ Կոնգրեսը, համաձայն ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի առաջարկի, հաստատել է 2020 թ. ֆիսկալ տարվա համար Ուկրաինայի ռազմական օգնության փաթեթը։ 250 միլիոն դոլար արժողությամբ փաթեթը տրվում է «Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնություն» (USAI) ծրագրի շրջանակներում:

Continue reading

ՌԴ զենք արտադրող ընկերությունները մեծացնում են քաղաքացիական արտադրանքի թողարկման բաժինը

Հունիս 12, 2020 15:38 | RAZM.INFO -

Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի քաղաքացիական արտադրանքի թողարկման բաժինը 2019 թվականին կազմել է 24 տոկոս, ինչը ՌԴ նախագահի սահմանած պլանային ցուցանիշից բարձր է։

Continue reading

ԱՄՆ Սենատն առաջարկում է Թուրքիային չհանձնված F-35 կործանիչները տրամադրել ԱՄՆ օդուժին

Հունիս 12, 2020 14:30 | RAZM.INFO -

Հունիսի 11-ին ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովը (SASC) հաստատել է 2021 թ. ֆիսկալ տարվա բյուջեում փոփոխություն մտցնելու առաջարկը, որով նախատեսվում է լրացուցիչ ձեռք բերել 16 միավոր F-35 կործանիչ, այդ թվում՝ Թուրքիային հատկացվելիք 6 միավոր F-35-ները, դրանց ընդհանուր թիվը հասցնելով 95-ի։

Continue reading

Ռուսաստանը ցանկանում է ավելացնել հոսպիտալ-նավերի թիվը

Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Իրտիշ» հոսպիտալ-նավը․ նկարը՝ «ՏԱՍՍ» Հունիս 12, 2020 13:58 | RAZM.INFO -

Ռուսաստանի կառավարությունը քննարկում է նոր հոսպիտալ-նավեր ձեռքբերելու հարցը։ Դիտարկվում է երկու տարբերակ՝ նավեր ձեռք բերել Չինաստանից և վերակահավորել կամ արտադրել երկրում։

Continue reading