Tag Archives: Թուրքիայի զու

Սահմանվել է Թուրքիայի ԶՈւ-ում «վճար ծառայության դիմաց» ծրագրի գումարի չափը

Հունվար 26, 2021 17:19 | RAZM.INFO -

Թուրքիայի բյուջեի և ֆինանսական ծառայությունների գլխավոր վարչությունը հրապարակել է երկրի ԶՈւ-ում «վճար ծառայության դիմաց»* ծրագրի համար անհրաժեշտ գումարի չափը․ 2021 թ․ հունվար-հուլիս ժամանակաշրջանի համար վճարը սահմանվել է 39.788 թուրքական լիրա (~5․570 ԱՄՆ դոլար՝ 26/01/2021 թ․ փոխարժեքով)։

Continue reading

Սիրիայում Թուրքիայի ԶՈւ գեներալ է մահացել

Սեպտեմբեր 9, 2020 15:31 | RAZM.INFO -

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին Սիրիայում սրտի կաթվածից մահացել է Թուրքիայի ԶՈւ բրիգադային գեներալ Սեզգին Էրդողանը (Sezgin Erdoğan)։

Continue reading

Ուկրաինան հաստատել է ԶՈւ կարիքների համար Թուրքիայից 35 մլն դոլարի օգնության համաձայնագիրը

Ռ. Էրդողան և Վ. Զելենսկի Հունիս 26, 2020 13:10 | RAZM.INFO -

Հունիսի 25-ին Ուկրաինայի Կառավարությունը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմա-ֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիրը, որով նախատեսվում է երկրի զինված ուժերի կարիքների համար Թուրքիայից 205 մլն թուրքական լիրա (~35 մլն ԱՄՆ դոլար) օգնություն ստանալ:

Continue reading

Թուրքիայի ցամաքային զորքերին է փոխանցվել 57-րդ T-129 ATAK ուղղաթիռը

Հունիս 25, 2020 16:44 | RAZM.INFO -

Հունիսի 25-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմաիլ Դեմիրը հայտնել է, որ երկրի Ցամաքային զորքերի հրամանատարությանն է հանձնվել 57-րդ T-129 ATAK հարվածային ուղղաթիռը։ Դեռևս մայիսին կայանալիք հանձնման արարողությունը հետաձգվել էր նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) ֆոնին տեղծված իրավիճակի պատճառով։

Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքում կրկին կորուստ ունի

Հունիս 22, 2020 12:38 | RAZM.INFO -

Հունիսի 21-ի գիշերը Թուրքիայի ՊՆ֊ն հայտնել է Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում հունիսի 17-ից իրականացվող «Ճանկ-վագր» ռազմական գործողության արդյունքում ևս մեկ թուրք զինծառայողի կորստի մասին։

Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքում կորուստ ունի

Հունիս 20, 2020 12:19 | RAZM.INFO -

Հունիսի 19-ին Թուրքիայի զինված ուժերից հայտնել են Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում մեկ զինծառայողի կորստի մասին։

Continue reading

Թուրքական «ՔԱՐԳՈւ» ԱԹՍ-ները կարտահանվեն

ՔԱՐԳՈւ ԱԹՍ Հունիս 19, 2020 16:32 | RAZM.INFO -

Թուրքիայի «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» ընկերությունը (STM) հայտնել է, որ տեղական արտադրության «ՔԱՐԳՈւ» (Kargu) մահապարտ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), փորձարկումներն ավարտելուց հետո, հետաքրքրություն են առաջացրել միջազգային շուկայում։ Մասնավորապես, երեք երկրի հետ արտահանման բանակցություններն ավարտական փուլում են և շուտով պայմանագրեր կկնքվեն:

Continue reading

Սիրիայի բանակը հետ է գրավել Իդլիբի Սերաքիբ բնակավայրը. SANA

Սերաքիբ բնակավայրը Մ4 և Մ5 մայրուղիների հատման կետում Մարտ 2, 2020 14:17 | RAZM.INFO -

Մարտի 2-ին Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են մտնել Իդլիբ նահանգի Սերաքիբ բնակավայրը, որն ընկնում է Մ4 և Մ5 մայրուղիների հատման կետում։ Այժմ սիրիական բանակը նախատեսում է այն ամբողջությամբ մաքրել պրոթուրքական զինյալներից։

Continue reading

Թուրքիան նախատեսում է ռազմական բյուջեն ավելացնել շուրջ 40 տոկոսով

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը այցելել է Քիլիս նահանգի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ: Նոյեմբեր 1, 2017 10:16 | RAZM.INFO - Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի խորհրդարանի բյուջեի հանձնաժողովին հանձնվել է 2018 թ. բյուջեի նախագիծը. Ռազմական ոլորտին նախատեսվում է հատկացնել շուրջ 57 մլրդ թուրքական լիրա (ներկայիս փոխարժեքով՝ ≈15 մլրդ ԱՄՆ դոլար): Հաջորդ տարի այս ոլորտի հատկացումները նախատեսվում է ավելացնել շուրջ 16 մլրդ լիրայով* (39.31 տոկոսով):  Continue reading

Ընթացիկ տարում սպանվել է Թուրքիայի ԶՈւ և ուժային կառույցների 127 զինծառայող. Թուրքիայի ԶՈւ ԳՇ

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Սեպտեմբեր 13, 2017 9:11 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը սեպտեմբերի 12-ին հրապարակել է 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ն իրականացված ռազմական գործողությունների վիճակագրություն. Ներառվել են Թուրքիայի ներսում և այլ երկրների տարածքում իրականացված գործողությունների տվյալներ:  Continue reading