Իսրայելի ռազմարդյունաբերական արտահանումները 2019-ին

2019-ի ընթացքում իսրայելական ռազմարդյունաբերական ընկերությունները տարբեր երկրների հետ կնքել են ընդհանուր շուրջ 7.2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ արտահանման պայմանագիր: Սա շուրջ 300 մլն դոլարով պակաս է 2018թ. ցուցանիշից:

Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը:

Ինչպես 2018-ին, 2019-ին ևս պայմանագրերի մեծ մասը եղել են Ասիայի և Խաղաղօվկիանոսյան շրջանի երկրների հետ, ինչը ընդհանուր արտահանման 41%-ն է եղել: Եվրոպական երկնրեիի հետ կնքված պայմանագրերը կազմել են 26%-ը, Հյուսիասյին Ամերիկայի երկրները՝ 25%, Աֆրիկան և Լատինական Ամերիկան՝ 4-ական տոկոս: Պատվիրատու երկրների անունները Իսրայելի ՊՆ-ն չի հրապարակել:

Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերական արտադրանքի տեսակներին, ապա 2018-ին տոկոսային հարաբերակցությամբ գումարային ամենամեծ ծավալով՝ 17%, կնքվել է ռադիոլոկացիոն կայանների և ՌԷՊ միջոցների արտահանման գործարք:

ՀՕՊ համակարգերի և հրթիռների վաճառքը կազմել է ընդհանուր վաճառքի 15%-ը, թռչող միջոցները և ավիոնիկան՝ 13%, դիտարկման սարքերը և էլեկտրոնիկան՝ 12%, կրակային միջոցները՝ 10%, ԱԹՍ-ները՝ 8%, հետախուզական, ինֆորմացիոն համակարգերը և կիբերտեխնոլոգիաները՝ 7%, կապի միջոցները՝ 7%, մեքենաները և զրահատեխնիկան՝ 4%, զինամթերք՝ 3%, ծառայությունները՝ 3%, իսկ ծովային համակարգերը կազմել են 1%-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *