Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում

Գիշերը Իսրայելի օդուժը ավիրահարվածներ է հասցրել Սիրիայի Համա նահանգի Սալամիյա և Շաբուրա բնակավայրերին մոտ գտնվող Սիրիայի ԶՈւ ռազամական օբյեկտների ուղղությամբ: Ըստ բաց աղբյուրների՝ թիրախավորվել է զինապահեստ:

Իսրայելական կողմի հարվածների մասին հայտնել է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ իրենք կրել են միայն նյութական կորուստներ: Համացանցում տարածվել է նաև ավիահարվածներից տեսանյութ, որի իսկությունը, սակայն, դեռևս հաստատված չէ:

«ՍԱՆԱ» գործակալությունը հայտնում է նաև, որ հարվածներ են եղել նաև նախորդ օրվա առավոտյան՝ Դեր Զորի հատվածում, որտեղ ունեցել են երկու զոհ:

Նշենք նաև, որ Իսրայելը Սիրիայի տարածքում ավիահարվածներ է հասցնում պարբերաբար: Նախորդ անգամ դրանք եղել էին շուրջ 20 օր առաջ՝ հունիսի 4-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *