Թուրքիա-Իրան սահմանին թուրք զինծառայող է սպանվել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարավարևելյան՝ Թուրքիա֊Իրան սահմանակից Հաքքարի նահանգում իրանական կողմի կրակից սպանվել է մեկ զինծառայող, երկուսը՝ վիրավորվել։

Սպանվածը պայմանագրային զինծառայող Ռեջեփ Դուրաքն է, որը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ ՊՆ֊ն հայտարարում է, թե թուրք զինծառայողներն այդ տարածքում ուսումնասիրություններ անելիս են եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *