Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա՝ զորահանդեսի

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ պաշտոնակցի հրավերով մեկնել է Մոսկվա՝ «Հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի 75 ամյակին նվիրված զորահանդեսին ներկա լինելու:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Ավելի վաղ զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա էր մեկնել նաև ՀՀ ԶՈւ 75 զինծառայող: Վաղը՝ հունիսի 24-ին հայ զինծառայողները ևս անցնելու են Կարմիր հրապարակով:

Հիշեցնենք, որ զորահանդեսն ամեն տարի անցկացվում է մայիսի 9-ին, սակայն այս տարվա ապրիլին հետաձգելու որոշում կայացվեց՝ պայմանավորված նոր կորանավիրուսի համաճարակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *