Հունիսի 25-ին Իրանում տեղի է ունեցել տեղական արտադրության «Քովսար» կոծանիչների առաջին 3 միավորի սպառազինություն ընդունման արարողությունը, ինչին մասնակցել է նաև երկրի ԶՈւ ղեկավարությունը:
Այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը:
«Քովսար» կործանիչը կառուցված է 60-ականների ամերիկյան F-5 ինքնաթիռի հիման վրա: Իրանական կողմի պնդմամբ՝ «Քովսար»-ի ավիոնիկան, ռադարները, էլեկտրոնային համակարգերը ամբողջությամբ տեղական արտադրության են:
Կործանիչն արտադրում է Սպահանում գտնվող Իրանի ինքնաթիռաշինական գործարանը: Նախատիպը առաջին անգամ ներկայացվել է 2017-ի ապրիլին, իսկ այս 2018-ի օգոստոսին ամբողջական տարբերակը ցուցադրվել է նախագահ Ռոհանիին: Սերիական արտադրության մեկնարկի մասին հայտարարվել է 2018-ի նոյեմբերին: