Իրանում սերիական արտադրության է դրվել տեղական կործանիչ

Իրանում սերիական արտադրության է դրվել Kowsar անունը կրող  կործանիչը: Հոսքագծի բացման արարողությանը Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտարարել է, որ այն ամբողջության տեղական արտադրության է:

Կործանիչը արտադրում է Սպահանում գտնվող Իրանի ինքնաթիռաշինական գործարանը: Kowsar-ի նախատիպը առաջին անգամ ներկայացվել էր 2017-ի ապրիլին, իսկ այս տարվա օգոստոսին ամբողջական տարբերակը ցուցադրվեց նախագահ Ռոհանիին:

Ըստ Ամիր Հաթամիի՝ Իրանը այս կործանիչներից կարտադրի բավարար քանակով՝ երկրի ՌՕՈւ շարքերը համալրելու համար: Չի նշվում սակայն, թե, մասնավորապես, զինված ուժերը քանի միավոր են նախատեսում ձեռք բերել:

Իրանական կողմը պնդում է, որ ինքնաթիռի ավիոնիկան, ռադարները, էլեկտոնային համակարգերը ամբողջությամբ տեղական արտադրության են: Նշենք, որ Kowsar-ը վիզուալ հիշեցնում է 60-ակկանների ամերիկյան F-5 կործանիչին:

Ամերիկյան F-5 կործանիչ

Ամերիկյան F-5 կործանիչ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *