Ռուսաստանը կարագացնի զենքի մատակարարումը Հնդկաստանին

Հնարավոր է, որ Ս-400 ԶՀՀ-ների առաջին խմբաքանակը Ռուսաստանը Հնդկաստանին մատակարարի մինչև 2020 թվականի վերջ՝ արագացնելով Հնդկաստանի հետ կնքած պայմանագրի կատարումը։

Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը։

Նշենք, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակի միջոցառումներին ներկա գտնվելու նպատակով Մոսկվայում էր և այդ ընթացքում հանդիպումներ է ունեցել ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի, ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևի և «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեևի հետ։

Թերթի տվյալներով նաև ակտիվացել են 33 միավոր կործանիչ՝ 21 միավոր ՄիԳ-29 և 12 միավոր Սու-30ՄԿԻ գնելու համար ռուս-հնդկական բանակցությունները, որի ընդհանուր արժեքը շուրջ 650 մլն դոլար է։

Հիշեցնենք, որ Ս-400 ԶՀՀ-ների 5 գնդային լրակազմի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Հնդկաստանը կնքել են 2018 թվականին։ Պայմանագրի արժեքը գնահատվում է շուրջ 5.43 մլրդ դոլար, իսկ մատակարարումները պլանավորված էր սկսել 2021 թվականին ու ավարտել 2025 թվականի առաջին կեսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *