ՊԲ-ում անցկացրել են տանկային զորավարժության մարտական կրակի փուլը

Հունիսի 26-ին Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացվել է տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ զորավարժության մարտական կրակի փուլը։

Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի կայքը։

Զորավարժությանը ներկա են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: ԱՀ նախագահը նաև ծանոթացել է ՊԲ-ում կիրառվող տեսադիտարկման, կապի տեխնիկական միջոցներին։

Տանկային զորավարժություն ՊԲ-ում․ նկարը՝ ԱՀ նախագահի կայքի
Տանկային զորավարժություն ՊԲ-ում․ նկարը՝ ԱՀ նախագահի կայքի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *