Monthly Archives: Հունիս 2020

Ռուսաստանը հրաժարվում է Ղազախստանում գտնվող ռադիոլոկացիոն կայանից

«Վորոնեժ-Մ» ռադիոլոկացիոն կայան Հունիս 23, 2020 17:57 | RAZM.INFO -

Հունիսի 22-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վավերացրել է Ղազախստանում գտնվող «Բալխաշ» ռադիոլոկացիոն կայանի շահագործման մասին 2014 թվականին կնքված ռուս-ղազախական համաձայնագրի դենոնսացիայի* առաջարկը։

Continue reading

Կարտադրվի շարժիչի խնդիր ունեցող թուրքական «Ալթայ» տանկի մի քանի միավոր

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ Հունիս 23, 2020 17:03 | RAZM.INFO -

Թուրքիայում աշխատանքներ են տարվում մի քանի միավոր տեղական «Ալթայ» տանկ արտադրելու համար։ Տանկի արտադրության գլխավոր խոչընդոտներից այժմ շարժիչի արտադրությունն է, այս մի քանի միավորը նախատեսվում է արտադրել նախկինում, հավանաբար Գերմանիայից, մատակարարված շարժիչներով։

Continue reading

Վրաստանի բանակը թարմացնում է ավտոպարկը

Վրաստանի բանակի համար ձեռքբերվելիք մեքենաները Հունիս 23, 2020 15:04 | RAZM.INFO -

Վրաստանում մտադիր են բանակի սպառազինությունում առկա խորհրդային փոխադրամիջոցները փոխարինել նորերով: Դրա համար պաշտպանության նախարարությունը ձեռք է բերելու շուրջ 500 միավոր նոր մարդատար և բեռնատար մեքենաներ:

Continue reading

Թուրքական «Հիսար Օ» ՀՕՊ համակարգերը տեղակայվել են Սիրիայի սահմանին

Հունիս 22, 2020 16:45 | RAZM.INFO -

Հունիսի 22-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմաիլ Դեմիրը հայտնել է, որ թուրքական արտադրության «Հիսար Օ» միջին հեռահարության ՀՕՊ համակարգերը տեղակայվել են Սիրիայի հետ սահմանին։

Continue reading

Թուրքական արտադրության ինքնաթիռը վթարվել է փորձարկման ժամանակ

Թուրքական արտադրության «Հյուրքուշ –Բ» ինքնաթիռը Հունիս 22, 2020 16:02 | RAZM.INFO -

Հունիսի 22-ի կեսօրին «Թուրքական ավիացիոն արդյունաբերություն» (TAI) ընկերության արտադրած Հյուրքուշ (Hürkuş) ուսումնամարտական ինքնաթիռն Անկարայի Բեյփազար բնակավայրում փորձնական թռիչքչի ժամանակ վթարվել է։ Կործանիչի երկու օդաչուի վիճակը լավ է։

Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքում կրկին կորուստ ունի

Հունիս 22, 2020 12:38 | RAZM.INFO -

Հունիսի 21-ի գիշերը Թուրքիայի ՊՆ֊ն հայտնել է Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում հունիսի 17-ից իրականացվող «Ճանկ-վագր» ռազմական գործողության արդյունքում ևս մեկ թուրք զինծառայողի կորստի մասին։

Continue reading

Պաշտոնից ազատվել է ՊԲ հրամանատարի երկու տեղակալ

Հունիս 21, 2020 15:35 | RAZM.INFO -

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հունիսի 21-ի հրամանագրերով պաշտոնից ազատվել են Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը և հրամանատարի՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանը:

Continue reading

Թուրքիայում 2016թ. Սիրիա ներխուժելուց առաջ վերանայել են Հայաստանի դեմ ռազմագործողության պլանը

Հայաստանի ու Հունաստանի դեմ գործողությունների անուններն ու հրապարակման ամսաթվերը Հունիս 21, 2020 14:51 | RAZM.INFO -

2016թ. օգոստոսի 24-ին Թուրքիան առաջին անգամ ներխուժեց Սիրիայի տարածք ու սկսեց «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որից հետո մինչ այսօր թուրքական բանակը ներգրավված է Սիրիայի պատերազմում։ Թուրքիայի ԶՈւ ԳՇ֊ից գաղտնազերծված փաստաթղթերից երևում է՝ մինչ Սիրիա ներխուժելը, Թուրքիայում վերանայել են մի քանի երկրի, այդ թվում՝ Հայաստանի ու Հունաստանի դեմ իրենց ռազմական գործողությունների պլանները։ Դրանով Թուրքիան փորձել է գնահատել Սիրիայի սահմանին զորք մոտեցնելու դեպքում երկրի մյուս սահմանների ռիսկերը, այդ սահմաններին տեղակայված զորքի քանակն ու հնարավորությունները։

Continue reading

ՊՆ-ն դատարանի որոշմամբ կվճարի պահեստազորի սպայի արձակուրդայինները

Մայոր Ցոլակ Խաչատրյանը. լուսանկարը՝ Hetq.am-ից Հունիս 20, 2020 14:46 | RAZM.INFO -

ՀՀ վարչական դատարանը 2019 թվականի վերջին Պաշտպանության նախարարությանը պարտավորեցրել էր տրամադրել պահեստազորի սպա, մայոր Ցոլակ Խաչատրյանի ծառայության ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց դրամական հատուցում։ Սպան բողոքում է, որ գումարը մինչ այժմ չի փոխանցվել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը փոխանցում է, որ Պաշտպանության նախարարությունը դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով որոշ ծրագրեր կրճատել է և գումարը կվճարի առաջիկայում, երբ զինծառայողը կտրամադրի բանկային տվյալներ։

Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքում կորուստ ունի

Հունիս 20, 2020 12:19 | RAZM.INFO -

Հունիսի 19-ին Թուրքիայի զինված ուժերից հայտնել են Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում մեկ զինծառայողի կորստի մասին։

Continue reading