Թուրքական արտադրության ինքնաթիռը վթարվել է փորձարկման ժամանակ

Հունիսի 22-ի կեսօրին «Թուրքական ավիացիոն արդյունաբերություն» (TAI) ընկերության արտադրած Հյուրքուշ (Hürkuş) ուսումնամարտական ինքնաթիռն Անկարայի Բեյփազար բնակավայրում փորձնական թռիչքչի ժամանակ վթարվել է։ Կործանիչի երկու օդաչուի վիճակը լավ է։

Այս մասին հայտնել է TAI ընկերությունը։ Նշվում է, որ օդաչուները բժշկական ստուգման նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։ Այս պահին տարվում է քննություն վթարի պատճառը պարզելու նպատակով։

Աղբյուրը չի նշում, թե վթարված ինքնաթիռը «Հյուրքուշ» ինքնաթիռների որ դասին է պատկանում, քանի որ կան «Հյուրքուշ֊Ա» և «Հյուրքուշ֊Բ» ինքնաթիռներ։

Նշենք, որ թուրքական ընկերությունը 2017թ․ օգոստոսին ներկայացրեց նաև այս ինքնաթիռների կործանիչ տարբերակը՝ «Հյուրջեթը» (Hürjet), որի առաջին թռիչքը նախատեսվում է իրականացնել 2022թ․, իսկ մատակարարումը Թուրքիայի ՌՕՈւ-ին՝ 2025թ․։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *