Monthly Archives: Հունիս 2020

Զորացրումը կորոնավիրուսի պատճառով չի հետաձգվի

ՀՀ ԶՈւ զինծառայող Հունիս 19, 2020 22:13 | RAZM.INFO -

2020 թվականի ամառային զորացրումը կիրականացվի կառավարության արդեն ընդունված որոշման համաձայն՝ ըստ ժամանակացույցի՝ հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ պատասխանելով Ռազմինֆոյի ընթերցողների մտահոգությանը, որ համաճարակի պատճառով զորացրումը կարող է հետաձգվել։

Continue reading

Թուրքական «ՔԱՐԳՈւ» ԱԹՍ-ները կարտահանվեն

ՔԱՐԳՈւ ԱԹՍ Հունիս 19, 2020 16:32 | RAZM.INFO -

Թուրքիայի «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» ընկերությունը (STM) հայտնել է, որ տեղական արտադրության «ՔԱՐԳՈւ» (Kargu) մահապարտ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), փորձարկումներն ավարտելուց հետո, հետաքրքրություն են առաջացրել միջազգային շուկայում։ Մասնավորապես, երեք երկրի հետ արտահանման բանակցություններն ավարտական փուլում են և շուտով պայմանագրեր կկնքվեն:

Continue reading

Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը հանդիպել է Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարությանը»

«Ազգային համաձայնության կառավարության» և Թուրքիայի պատվիրակության հանդիպումը Հունիս 18, 2020 21:38 | RAZM.INFO -

Հունիսի 17-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը և ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը Տրիպոլիում հանդիպել են վարչապետ Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարությանը» (GNA): Կողմերը նախապես չէին հայտնել հանդիպման մասին:

Continue reading

Թուրքիան հերթական ռազմագործողությունն է իրականացնում Իրաքի հյուսիսում

ՊՆ Հուլուսի Աքար Հունիս 18, 2020 20:18 | RAZM.INFO -

Հունիսի 17-ին Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ապստամբների դեմ «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) կոչվող ռազմական գործողություն սկսելու մասին։ Սա անմիջապես հաջորդել է հունիսի 15-ի կեսգիշերին սկսված «Ճանկ-արծիվ» մեկօրյա ռազմագործողությանը:

Continue reading

Ուկրաինան ԱՄՆ-ից Javelin հակատանկային համալիրներն է նվեր ստացել

Javelin հակատանկային հրթիռային համալիր Հունիս 18, 2020 15:17 | RAZM.INFO -

Հունիսի 16-ին Միացյալ Նահանգները որպես օգնություն Ուկրաինային փոխանցել է 60 մլն դոլարի Javelin հակատանկային հրթիռային համալիրներ, ռադիոկայաններ և պահեստամասեր։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։

Continue reading

Բոլոր զորակոչիկները կթեստավորվեն․ Շուշան Ստեփանյան

Հունիս 17, 2020 19:41 | RAZM.INFO -

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը Հայաստանի պաշտպանության նախարարությանը նվիրել է կորավիրուսի ախտորոշման մեծաքանակ թեստեր և նմուշառման պարագաներ, որոնցով 2020 թվականի ամառային զորակոչին ենթակա բոլոր ՀՀ քաղաքացիները կթեստավորվեն։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Continue reading

Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

Հունիս 17, 2020 17:58 | RAZM.INFO -

Հունիսի 17-ին ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, ինչը իրականությանը չի համապատասխանում:

Continue reading

Ոչ սովորական բախում Չինաստանի և Հնդկաստանի զինվորների միջև

Հունիս 17, 2020 16:07 | RAZM.INFO -

Հունիսի 16-ին վիճելի համարվող Քաշմիրի շրջանում բախում էր տեղի ունեցել Չինաստանի և Հնդկաստանի զինվորների միջև, ինչը կողմերի միջև լարվածություն է առաջացրել, սակայն երկու երկրների ԱԳՆ նախարարները պայմանավորվել են իրավիճակը հանդարտեցնել:

Continue reading

2019-ին Հայաստանը ՌՊԳ-22-ներ է գնել Բուլղարիայից

Հակատանկային ՌՊԳ-22 նռնականետ Հունիս 17, 2020 13:54 | RAZM.INFO -

Ըստ 2019 թվականի ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրին ներկայացրած Բուլղարիայի զեկույցի՝ Բուլղարիան Հայաստանին մատակարարել է 500 միավոր հակատանկային ՌՊԳ-22 նռնականետ։

Continue reading

Ադրբեջանի խոշոր զինապահեստում նոր շինություններ են բացվել

Ադրբեջանի ԶՈւ հրամկազմը զինապահեստում Հունիս 16, 2020 21:26 | RAZM.INFO -

Հունիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ շահագործման են հանձնել զինավանային համալիր, որին մասնակցել են պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը: Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք ծանոթացել են շենքային պայմաններին, բնակարաններ հանձնել զինծառայողներին, այցելել զենքի պահպանման համար հատուկ անգարներ ևն:

Continue reading