Բոլոր զորակոչիկները կթեստավորվեն․ Շուշան Ստեփանյան

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը Հայաստանի պաշտպանության նախարարությանը նվիրել է կորավիրուսի ախտորոշման մեծաքանակ թեստեր և նմուշառման պարագաներ, որոնցով 2020 թվականի ամառային զորակոչին ենթակա բոլոր ՀՀ քաղաքացիները կթեստավորվեն։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ զորակոչիկները թեստավորվելու են մինչև Կենտրոնական հավաքակայանում վիճակահանության մասնակցելը։

Զորակոչիկները թեստավորվելու են կորոնավիրուսային վարակի իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով, որի նպատակը իմունոգլոբուլինների (հակամարմինների) հայտնաբերումն է։ Ախտորոշման գործընթաց է տևում է մոտ մեկ ժամ։

Նշենք, որ հուլիսից մինչև օգոստոսի 30-ն զորքեր կզորակոչվեն նրանք, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, ինչպես նաև նրանց, որոնց տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը։ Թե ինչպես է ՊՆ-ն պայքարելու COVID-19-ի դեմ զորակոչի ընթացքում, կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *