Ադրբեջանի խոշոր զինապահեստում նոր շինություններ են բացվել

Հունիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ շահագործման են հանձնել զինավանային համալիր, որին մասնակցել են պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը: Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք ծանոթացել են շենքային պայմաններին, բնակարաններ հանձնել զինծառայողներին, այցելել զենքի պահպանման համար հատուկ անգարներ ևն:

Իրականում նախարար Հասանովը և ԶՈւ ԳՇ պետ Սադիկովը մասնակցել են Ադրբեջանի ԶՈւ խոշոր զինապահեստի սպասարկող անձնակազմի համար կառուցված շինության, զինապահեստի ենթակառուցվածքային այլ շինությունների շահագործման արարողությանը:

Ադրբեջանի ԶՈւ հրամկազմը զինապահեստում

Զինապահեստը տեղակայված է Ադրբեջանի կենտրոնական մասում: Այստեղ կա շուրջ երեք տասնյակ ստորգետնյա հատուկ պահեստ, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ վերգետնյա պահեստ: Շինարարական աշխատանքներն ընթացել են տարբեր փուլերով՝ սկսած 2012-ից:

Այնուամենայնիվ՝ շինարարությունը զգալիորեն ընդարձակվել է, երբ 2017-ին պայթեց Գիլյազիի խոշորագույն զինապահեստը, որը հետագայում, ըստ մեր դիտարկումների, չվերաշահագործվեց: Այս փուլում կառուցվում են վերգետնյա պահեստների մեծ մասը, ավտոպարկ և ենթակառուցվածքային այլ շինություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *