Ոչ սովորական բախում Չինաստանի և Հնդկաստանի զինվորների միջև

Հունիսի 16-ին վիճելի համարվող Քաշմիրի շրջանում բախում էր տեղի ունեցել Չինաստանի և Հնդկաստանի զինվորների միջև, ինչը կողմերի միջև լարվածություն է առաջացրել, սակայն երկու երկրների ԱԳՆ նախարարները պայմանավորվել են իրավիճակը հանդարտեցնել:

Հնդկական կողմը հայտնել էր սկզբից 3 զոհի մասին, ապա նաև ևս 17 կորուստի մասին, որոնք վիրավորվել էին, ապա՝ մահացել: Հատկանշական է, որ կողմերի պնդմամբ՝ միջադեպում հրազեն չի օգտագործվել, ինչից կարելի է ենթարդել, որ զինծառայողները միմյանց ծեծել են՝ օգտագործելով «ձեռքի տակ եղած միջոցներ»՝ քարեր: Այնուամենայնիվ, պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչից են սպանվել զոհերը:

Բախումը տեղի էր ունեցել «Գալվանի հովիտ» կոչվող վայրում: Սա Հիմալայան լեռներում է՝ երկու երկրների սահմանների հատման կետում, ամբողջովին ժայռոտ լեռներ ու լեռնացքներ են, այդ իսկ պատճառով չկան հստակ սահմանազատումներ: Դրանից ելնելով՝ կողմերը միմյանց են մեղադրում տարածք ներխուժելու և միջադեպը հրահրելու մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *