Զորացրումը կորոնավիրուսի պատճառով չի հետաձգվի

2020 թվականի ամառային զորացրումը կիրականացվի կառավարության արդեն ընդունված որոշման համաձայն՝ ըստ ժամանակացույցի՝ հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ պատասխանելով Ռազմինֆոյի ընթերցողների մտահոգությանը, որ համաճարակի պատճառով զորացրումը կարող է հետաձգվել։

ՀՀ կառավարությունը 2020 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ՀՀ արական սեռի քաղաքացիների պարտադիր զինծառայության և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչի և զորացրման մասին որոշումն ընդունել է ապրիլի 23-ին: Ըստ այդ որոշման՝ զորակոչը սկսվում է հուլիսից և կտևի մինչև օգոստոսի վերջ, իսկ զորացրումը կիրականացվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 11-ը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *