ՀՀ կառավարությունը հայտարարում է 2020 թվականի մայիսի 1-ից օգոստոսի վերջ ՀՀ արական սեռի քաղաքացիների զոչակոչ իրականացնելու մասին։
Այս մասին որոշումը կառավարություն ընդունել է այսօր։
2020 թվականի մայիսի 1-ից մեկնարկեն նախապատրաստական աշխատանքները։ Հուլիսից մինչև օգոստոսի 30-ը արդեն զորքեր կզորակոչվեն նրանք, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, ինչպես նաև նրանց, որոնց տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը։
Զինծառայողների զորացրումը կիրականացվի 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 11-ը։
Պաշտպանության նախարարությանը և առողջապահության նախարարությանը հանձնարարվել է համագործել զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և կորոնավիրուսի ներթափանցումը զորքեր կանխարգելելու շուրջ։