Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքում կորուստ ունի

Հունիսի 19-ին Թուրքիայի զինված ուժերից հայտնել են Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում մեկ զինծառայողի կորստի մասին։

Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ՊՆ թվիթերյան միկրոբլոգից։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ «Ճանկ-վագր» ռազմական գործողության արդյունքում վիրավորում ստացած հետևակի մասնագիտացված ավագ զինվոր Օմեր Քյահյան տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ էլ մահացել։

Ըստ թուրքական աղբյուրների՝ վերջին տվյալներով ռազմական գործողության շրջանում սպանվել է 50 քուրդ զինյալ։

Իրաքի հյուսիսում իրականցված ավիահարվածներից կադրեր

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Թուրքիայի զինված ուժերը հայտնել էին Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) կոչվող ռազմական գործողություն սկսելու մասին։ Այն հաջորդել է հունիսի 15-ի կեսգիշերին սկսված «Ճանկ-արծիվ» մեկօրյա ռազմագործողությանը:

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007 թ-ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *