Հունիսի 17-ին ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, ինչը իրականությանը չի համապատասխանում:
Պաշտպանության բանակից հայտարարում են նաև, որ առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը:
Նշենք նաև, որ ապատեղեկատվությունը հրապարակած և ադրբեջանական բանակի հետ կապեր ունեցող ԶԼՄ-ն արդեն հեռացրել է նյութը: