Monthly Archives: Հունիս 2020

Թուրքիայի ԶՈւ-ն ավարտել է Իրաքի հյուսիսում սկսած ավիացիոն գործողությունը

Վերևում Թուրքիայի ԶՈւ հրապարակած կադրերից է, ներքևում՝ տեղորոշումը արբանյակային լուսանկարում. Սինջարի լեռներ Հունիս 16, 2020 15:12 | RAZM.INFO -

Հունիսի 15-ի կեսգիշերին Իրաքի հյուսիսում, մասնավորապես՝ Սինջար, Քարաջաք, Քանդիլ, Զապ, Ավաշին Բասիան և Հաքուրք բնակավայրերում Թուրքիայի ռազմաօդային ուժերն, ըստ Թուրքիայի ՊՆ-ի, խոցել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) շուրջ 81 թիրախ։

Continue reading

Թուրքիան չի ցանկանում, որ Լիբիայի բանակցությունների մի կողմը Հաֆթարը լինի

Ձախից աջ՝ գեներալ Խալիֆա Հաֆթարը, Ալիքյա Սալեհ Իսսան և արևմտյան կառավարության ղեկավար Ֆայիզ ալ Սարաջը Հունիս 16, 2020 15:10 | RAZM.INFO -

Թուրքիայի տեսանկյունից Լիբիայի արևելյան իշխանության՝ Տոբրուք քաղաքում գտնվող Ներկայացուցիչների պալատի ղեկավար Աքիլյա Սալեհ Իսան դիտարկվում է որպես բանակցությունների ընդունելի գործընկեր, քանի որ նա է այդ կողմի ընտրված ներկայացուցիչը։ Թուրքական կողմը ցանկանում է, որ բանակցություններում հենց վերջինս ներկայացնի Լիբիայի արևելյան կողմը՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի փոխարեն։

Continue reading

Առաջիկայում Աստանայի ձևաչափով հանդիպում կլինի Իրանում. Ջավադ Զարիֆ

Հունիս 15, 2020 16:32 | RAZM.INFO -

Հունիսի 15-ին Ստամբուլում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հանդիպումը։ Երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ հանդիպման ավարտին գործընկերները հանդես են եկել մամլո ասուլիսով։

Continue reading

Տիրան Խաչատրյանը նշանակվել է ԳՇ պետի 1-ին տեղակալ, Կարեն Աբրահամյանը՝ տեղակալ

Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը Հունիս 15, 2020 16:16 | RAZM.INFO -

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ է նշանակվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ ազատվելով ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ - ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից։

Continue reading

Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ զորահանդեսի

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը Պակիստանի զորահանդեսին Հունիս 15, 2020 11:12 | RAZM.INFO -

Հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք «Հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար Ադրբեջանի ԶՈւ 75 զինծառայող մեկնել է Մոսկվա։

Continue reading

Թուրքիան Իրաքի հյուսիսում նոր գործողություն է սկսել

Իրաքի հյուսիսում սպանվել է 3 քուրդ զինյալ Հունիս 15, 2020 11:10 | RAZM.INFO -

Հունիսի 15-ի կեսգիշերին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների դեմ սկսել են «Ճանկ֊արծիվ» կոչվող (թրք․՝ "Pençe-Kartal operasyonu") ռազմական գործողությունը, որում ներագրավված են ավիացիոն միջոցներ։

Continue reading

Թուրքիան Լիբիայում երկու ռազմաբազա կկառուցի. «Յենի Շաֆաք»

Հունիս 13, 2020 14:29 | RAZM.INFO -

Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են մոտ ժամանակներս Լիբիայում երկու մշտական տեղակայման ռազմաբազա կառուցել։ Այս որոշումը կայացվել է Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) ղեկավար Ֆաիզ ալ-Սարաջի՝ հունիսի 4-ին Անկարա կատարած այցից հետո։

Continue reading

2020-ի աշնանը Վրաստանում կանցկացվի ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զորավարժություն

Վրաստանյան տեխնիկան Noble Partner 2016թ. զորավարժության ժամանակ Հունիս 13, 2020 13:05 | RAZM.INFO -

2020 թվականի սեպտեմբերին Վրաստանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համատեղ ամենամյա Noble Partner զորավարժությունը, որին նախատեսվում է նաև Հայաստանի մասնակցությունը:

Continue reading

ՀՀ-ում ադրբեջանցի է բերման ենթարկվել

Հունիս 12, 2020 19:28 | RAZM.INFO -

Հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ադրբեջանցի մեկ անձ: Նրա մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ:

Continue reading

Իդլիբում 20 թուրք զինծառայող կորոնավիրուսով է վարակվել

Թուրք զինծառայողները Իդլիբում Հունիս 12, 2020 19:07 | RAZM.INFO -

Սիրիայի Աֆրին նահանգում 120 թուրք ոստիկանի, իսկ Իդլիբ նահանգում 20 թուրք զինծառայողի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս (COVID-19)։

Continue reading