2020 թվականի սեպտեմբերին Վրաստանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համատեղ ամենամյա Noble Partner զորավարժությունը, որին նախատեսվում է նաև Հայաստանի մասնակցությունը:
Զորավարժության անցկացման մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Նախարարը չի մանրամասնել, թե COVID-19-ը ինչ-որ կերպ կարող է ազդել պլանների վրա, թե՝ ոչ: Վարակի տարածման պատճառով այս տարի չեղարկվել էր արդեն ՆԱՏՕ-ի խոշոր՝ Defender Europe զորավարժության Վրաստանում նախատեսված փուլը:
Noble Partner-ին Հայաստանի մասնակցության մասին Վրաստանի պաշտպանության նախարարը հայտնել էր այս տարվա փետրվարին` Հայաստանում Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո:
Այս զորավարժությունը Վրաստանում անկցավում է 2015-ից: Տարբեր տարիներին մասնակցել է մինչև 3000 զինծառայող, այդ թվում՝ Հայաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից։