ՀՀ-ում ադրբեջանցի է բերման ենթարկվել

Հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ադրբեջանցի մեկ անձ: Նրա մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ:

Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ԱԱԾ կայքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *