ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ է նշանակվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ ազատվելով ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ ” ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից։
Նրան օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնին փոխարինելու է գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, որը փետրվարին ազատվել էր ՊԲ հրամանատարի պաշտոնից։
Որպես ԳՇ պետի տեղակալներ շարունակում են պաշտոնավարել գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը և գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։
Գլխավոր շտաբում կադրային նշանակումները հաջորդել են գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետ նշանակվելուն։
Մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից: