Բակո Սահակյանի հրամանագրով՝ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Հրամանատար է նշանակվել ՊԲ շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Հիշեցնենք, որ Կարեն Աբրահամյանը ՊԲ հրամանատար էր նշանակվել 2018-ի դեկտեմբերին. մինչ այդ զբաղեցնում էր ՊԲ շտաբի պետի պաշտոնը: Նույն ժամանակ ՊԲ շտաբի պետ նշանակվեց Ջալալ հարությունյանը, ով զբաղեցնում էր ՊԲ հարավային միավորումներից մեկի հրամանատարի պաշտոնը:
Հիշցնենք, որ փետրվարի 18-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտնել էր, որ լինելու են կադրային փոփոխություններ: Հայտարարությունից հետո պաշտոններից ազատվել էին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետերը: