Թուրքիան Իրաքի հյուսիսում նոր գործողություն է սկսել

Հունիսի 15-ի կեսգիշերին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների դեմ սկսել են «Ճանկ֊արծիվ» կոչվող (թրք․՝ “Pençe-Kartal operasyonu”) ռազմական գործողությունը, որում ներագրավված են ավիացիոն միջոցներ։

Այլ մանրամասներ ՊՆ հաղորդագրության մեջ չի նշվում։ Տարբեր բաց աղբյուրներից հայտնի է, որ գործողությունն իրականացվում է Իրաքի հյուսիսում։ Թվիթերյան թուրք օգտատերերից մեկը գրում է, որ գործողությանը ներգրաված է Թուրքիայի ՌՕՈւ 20֊ից ավել F-16 կործանիչ։ Թուրք փորձագետ Աբդուլլա Հաուեզը գրում է, որ ներգրավված են նաև թուրքական ԱԹՍ֊ներ։

Հայտնի չեն հենց հիմա նման գործողություն սկսելու պատճառները: Հունիսի 14-ին Թուրքիան հայտնել է Իրաքի հյուսիսում երկու քուրդ զինյալի սպանության մասին, սակայն այսպիսի հայտարարություններ Թուրքիան շատ հաճախ է անում։ Եվս 4 զինյալի սպանության մասին հայտարարվել էր հունիսի 8-ին։

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ–ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։ Թուրքական կողմը նախատեսում է վերացնել PKK-ի բոլոր ճամբարները և դրանց տեղում իր բազաները ստեղծել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *