Իդլիբում 20 թուրք զինծառայող կորոնավիրուսով է վարակվել

Սիրիայի Աֆրին նահանգում 120 թուրք ոստիկանի, իսկ Իդլիբ նահանգում 20 թուրք զինծառայողի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս (COVID-19)։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի հարավային՝ Սիրիային սահմանակից, Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը, փոխանցում է թուրքական իշխանամետ «Հաբերթյուրք» լրատվական գործակալությունը։

Քանի որ Սիրիայի հյուսիսարևմտյան այն տարածքները, որոնք գրավվել են Թուրքիայի զինված ուժերը, կազմակերպչական առումով վերահսկվում է Հաթայ նահանգի նահանգապետարանը, Դողանը Իդլիբն ու Աֆրինը ևս ներառել է Հաթայ նահանգում առկա վիրուսակիրների թվի մեջ, նշելով, որ դրական դեպքերի թիվը նահանգում 320 է։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, թե վարակի դեպքեր չեն գրանցվել այն շրջաններում, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում։ Մինչ այդ էլ Աքարը հայտարարել էր, որ այդ շրջաններում վարակի հայտնվելու վտանգն իրենց ամենամեծ անհանգստությունն էր։

Բացի այդ, Աքարը նշել է, որ այդ պահի դրությամբ Թուրքիայի զինված ուժերում առկա է վարակի 96 դեպք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *