Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հունիսի 21-ի հրամանագրերով պաշտոնից ազատվել են Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը և հրամանատարի՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանը:
Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:
Գեներալ-մայոր Արզումանյանը ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել էր նաև նախկինում և ազատվել 2018-ի փետրվարին, ապա նույն տարվա հունիսին նշանակվել գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ: Մեկ տարի անց Արզումանյանը կրկին նշանակվել էր ՊԲ հրամանատարի տեղակալ:
Գնդապետ Ստեփան Գևորգյան ՊԲ հրամանատարի՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ էր նշանակվել 2019-ի հունիսին: