Ռուսաստանը հրաժարվում է Ղազախստանում գտնվող ռադիոլոկացիոն կայանից

Հունիսի 22-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վավերացրել է Ղազախստանում գտնվող «Բալխաշ» ռադիոլոկացիոն կայանի շահագործման մասին 2014 թվականին կնքված ռուս-ղազախական համաձայնագրի դենոնսացիայի* առաջարկը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

*Պետության կողմից որևէ գործողություն դադարեցնելու կամ համաձայնագրից հրաժարվելու հայտարարություն:

«Բալխաշ» հանգույցի կազմում գործում էր «Դնեպր» կայանը, որը հրթիռային հարձակման նախազգուշացման ռադիոտեխնիկական ռուսական համակարգի մաս էր։ Ներկայումս «Բալխաշ» հանգույցի փոխարեն Ռուսաստանը շահագործում է Օրսկ քաղաքի մոտ (քաղաքը Ղազախստանի հետ սահմանին է) կառուցած «Վորոնեժ-Մ» ռադիոլոկացիոն կայանը։

«Վորոնեժ-Մ» ռադիոլոկացիոն կայան

«Վորոնեժ-Մ» կայանն ավելի ժամանակակից է և, միաժանամանակ գործելով ՌԴ տարածքում, ավելի քիչ սպասարկման ծախսեր է պահանջում։

«Դնեպր» կայանները խորհրդային 5H15 սերիայի «Դնեստր» կայանների արդիականացած տարբերակներն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *