Վրաստանում մտադիր են բանակի սպառազինությունում առկա խորհրդային փոխադրամիջոցները փոխարինել նորերով: Դրա համար պաշտպանության նախարարությունը ձեռք է բերելու շուրջ 500 միավոր նոր մարդատար և բեռնատար մեքենաներ:
Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է՝ ավտոպարկը համալրվելու է գերմանական «ՄԱՆ», իտալական «ԻՎԵԿՈ» և ամերիկյան «Ֆորդ» ընկերությունների մեքենաներով: Ձեռքբերված մեքենաների գումարը Վրաստանը վճարելու է տարբեր փուլերով՝ տարիների ընթացքում: