Հունիսի 25-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմաիլ Դեմիրը հայտնել է, որ երկրի Ցամաքային զորքերի հրամանատարությանն է հանձնվել 57-րդ T-129 ATAK հարվածային ուղղաթիռը։ Դեռևս մայիսին կայանալիք հանձնման արարողությունը հետաձգվել էր նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) ֆոնին տեղծված իրավիճակի պատճառով։
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի ավիաշինական ընկերությունը (TAI) նախատեսում է Թուրքիայի Ցամաքային զորքերին մատակարարել 91 միավոր T-129 ATAK հարվածային ուղղաթիռ, իսկ ներքին գործերի նախարարությանը՝ 27 միավոր։
Նշենք, որ T-129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։
T-129 Atak հարվածային ուղղաթիռի մարտավարա–տեխնիկական բնութագիրը.
- Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
- Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
- Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
- Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
- Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ: