Daily Archives: Հունիս 27, 2017

Կատարը արաբական երկրների պահանջները անվանել է անողջամիտ և անկիրառելի

Կատարի ճգնաժամում այդ երկրին իր աջակցություն է հայտնել նաև Իրանը Հունիս 27, 2017 12:15 | RAZM.INFO - Հունիսի 25-ին Կատարի իշխանությունները մերժել են արաբական երկրների` Սաուդյան Արաբիային, Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Բահրեյնի, 13 կետից բաղկացած պահանջագիրը և անվանել դրանք անողջամիտ և անկիրառելի: Կատարը առաջիկայում նաև համարժեք պատասխան է տալու արաբական երկներին:  Continue reading

2000 թվականից «Ռոսօբորոնէքսպորտը» 50 միավոր ռազմանավ է արտահանել

ՌԴ ԶՈւ «Старый Оскол» սուզանավը Հունիս 27, 2017 11:57 | RAZM.INFO - Սկսած 2000 թվականից Ռուսաստանը արտահանել է 50 միավոր ռազմանավ, որոնց մեկ երրորդը՝ սուզանավեր: Ընկերության՝ ռազմածովային տեխնիկայի մատակարարումների գումարային ծավալը այս ժամանակահատվածում կազմել է շուրջ 24 մլրդ ԱՄՆ դոլար: Continue reading

Ռուսական նոր Ա-100 «Պրեմիեր» ինքնաթիռի առաջին թռիչքը հուլիսից տեղափոխվել է դեկտեմբեր

ՌԴ ԶՈւ Իլ-76ՄԴ-90Ա բեռնատար ինքնաթիռ, որի բազայի վրա ստեղծվելու է Ա-100 «Պրեմիեր» ինքնաթիռը Հունիս 27, 2017 11:34 | RAZM.INFO - Հունիսի 25-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ  նոր Ա-100 «Պրեմիեր» հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման համակարգերով (ДРЛО) ինքնաթիռի առաջին թռիչքը նախատեսվում է 2017-ի դեկտեմբերին։ Continue reading

Ռուսաստանի հարավում վարժանքներ են արել ՌԴ ԶՈւ կապավորները

ՌԴ ԶՈւ կապավորները վարժանքների ժամանակ, (արխիվ) Հունիս 27, 2017 11:29 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Ռոստովում տեղակայաված ստորաբաժանումների կապավորները վարժանքների ընթացքում խաղարկել են վարակված տեղանքը հաղթահարելու , զինտեխնիկայի շարասյան վրա պայմանական հակառակորդի դիվերսիոն հարձակումը կանխելու գործողություններ։ Continue reading

ՀՀ ՊՆ 2-րդ կորպուսում անցկացվել են մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներ

ՀՀ ՊՆ ԲԿ-ում անցկացվել են մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ Հունիս 27, 2017 10:55 | RAZM.INFO - Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում անցկացրել են մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ: Continue reading

Իրանի ԶՈւ-ն զորավարժություն է անցկացրել Թեհրանի օդանավակայանում

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Սաբերին» հատուկջոկատայինները Հունիս 27, 2017 10:40 | RAZM.INFO - Հունիսի 24-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում զորավարժություն է անցկացրել։ Continue reading

Մոսուլն ամբողջությամբ կազատագրվի մոտ օրերս. Իրաքի բանակի հրամանատար

Մոսուլի արևմտյան հատվածը. կանաչով ներկված են կառավարական ուժերի վերահսկած թաղամասերը (21.06.2017) Հունիս 27, 2017 10:39 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքը ազատագրելու գործողությունները կավարտվեն մոտ օրերս։ Այս մասին հայտարարել է Իրաքի բանակի հակաահաբեկչական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ղանի ալ-Ասադին։ Continue reading

Թուրքիան հրետանային համակարգեր է փոխադրել թուրք-սիրիական սահման

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ Հունիս 27, 2017 10:13 | RAZM.INFO - Հունիսի 25-ին Թուրքիայի զինուժը «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգեր է փոխադրել երկրի հարավարևելյան Քիլիս նահանգ՝ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանին սահմանակից ԶՈւ ստորաբաժանումներ:  Continue reading