Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում անցկացրել են մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հունիսի 24-ի թողարկումից:
Ստուգումներն անցկացվել են զինված ուժերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների պլանի համաձայն:
Նշվում է, որ ստուգվել են զինծառայողների մարտավարամասնագիտական կարողությունները և հմտությունները: Կատարվել են ուսումնամարտական խնդիրներ: